Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող ավագ սերժանտ Արմեն Իշխանյանը։ Արմեն մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին։

 

 

 

Հասցրել է նաեւ կնոջը հետ խոսել ու ասել՝ «շրջափակման մեջ եմ, չեմ կարող դուրս գալ, եթե թշնամին մոտենա, ես գերի չեմ ընկնելու, իմ ձեռքին նռնակ կա»։ Արմենին օրեր անց գտել են մահացած վիճակում, նրա ձեռքի նռնակը պայթած է եղել։