Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Բարի լույս բոլորիդ
Վստահաբար կարող եմ ասել, որ մեր թշնամին նայում է սահմանում կանգնած մեր տղերքի (նաև աղջիկների) ամրությանն ու համացանցում տիրող խուճապին, հասկանում է, որ զինվորների հետ գլուխ դնելու ու մեծ ռիսկի գնալու փոխարեն ավելի արդյունավետ է աշխատել խուճապ տարածողների վրա:
Ի դեպ, վերջին կարճատև պատերազմի ժամանակ թշնամին մեծ անակնկալների է եկել ու ջախջախվել. մի օր ձեր հարազատ զինվորները կպատմեն:
Հանուն մեր զինվորների, հանուն մեր սահմանների անքակտելիության, հանուն մեր ինքնիշխանության դադարեցրեք թիկունքի խուճապն ու բաժանումները: Թե կարող եք, ապա առանց մի վայրկյան մտածելու զինվորագրվեք. ժամկետայինների կողքին լիքը բան կսովորեք համ էլ մի փոքր ծանրություն կվերցնեք տղերքի ամուր ուսերից: