Շիրակ Ամուլսարեցի Բունիաթյանի ֆեյսբուքյան էջից։
Առանց պաթոսի ու չափազանցության...
Տիկոյի մասին Ջերմուկում բոլորն են լսել, Ուզում եմ մի քանի բառով ձեզ հետ էլ կիսվեմ։
13֊ ի լույս 14֊ի գիշերը, երբ շների հարձակումը սկսվեց, Տիկոն Արմանի հետ հասնումա առաջնագիծ, դիրքերից մեկին օգնության։
Շատ մոտ տարածության վրա դաժան մարտում ցավոք Արմանը հերոսաբար կռիվ տալով զոհվումա։
Մարտը շարունակվումա ու թշնամին կարողանումա այլ տեղից ճեղքում կատարելով անցնի թիկունք։
Արկի պայթյունից Տիկոն բազմաբեկորային վիրավորումա ստանում, վիրավորվում են նաև դիրքի տղերքից մի քանիսը։
Տղերքը ստիպված են լինում մարտ վարել արդեն չորս ուղղությամբ, քանի որ դիրքը շրջափակման մեջ էր։
Դիրքի վրա անընդհատ գրոհում են ու արկակոծում։
Թշնամին մեծ ուժերա կենտրոնացնում այդ դիրքը գրավելու համար, սակայն տղերքը կենաց մահու կռիվ են տալիս։
Երբ անօդաչուների հարվածից արդեն դիրքը փլատակի է վերածված լինում և անձնակազմի մեծ մասը վիրավոր են լինում տղերքը հրաման են ստանում ծանր վիրավորներին վերցնելու և ամեն գնով դուրս պրծնելու։
Տարածքին լավ ծանոթ Տիկոն մոտ յոթ տեղից վիրավոր վիճակում առաջնորդումա խմբին դեպի Ջերմուկ։
Երեք օր շարունակ, որոշ տեղեր կռիվ տալով, որոշ տեղեր շրջանցելով տղերքը հասան մեզ։
Տիկոն եկավ, իրա հետ բերելով ևս 12 հերոս տղերքի , որոնց մեծ մասը վիրավոր։
Առողջություն Ձեզ ՏՂԵՐՔ...