Հարևան երկրում ՝ Վրաստանում, արտակարգ դեպք է գրանցվել։

 

 

Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասում շունը հոշոտել է տիրոջն ու երկու հարևաններին։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 22-ին։ 

Այս մասին հայտնում է www.aliq.ge կայքը։

Ըստ ականատեսների, նույնիսկ դեպքի վայր եկած պարեկային ոստիկանության աշխատակիցները չեն կարողացել կանգնեցնել շանը և ստիպված են եղել սպանել կենդանուն։ Երեք տուժածները էլ տեղափոխվել են Բոկերիայի անվան կլինիկա։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում։