Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հերթական ապատեղեկատվությունն էր տարածել այսօր, թե «սեպտեմբերի 22-ի երեկոյան ժամերից հայկական զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով կրակել են ադրբեջանական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ, այդ թվում՝ Տավուշի հատվածում»:

 

 

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար ՝ Արամ Թորոսյանը նշեց, որ ՀՀ զինված ուժերն աչալուրջ են և ողջ ծավալով աշխատանքներ են իրականացնում իրենց առջև դրված խնդիրները կատարելու համար: