ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է։
ՇՏԱՊ‼️
Գեղարքունիքի թերևս սահմանապահ դարձած Կուտական համայնքի բնակիչներից քիչ առաջ ստացա ահազանգ. թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ Կուտական համայնքի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։
 
Այս պահին ընթանում է փոխհրաձգություն, զոհերի, վիրավորների մասին տեղեկություն առկա չէ։
 
 
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան