Շուշան Պետրոսյանը ծնվել է 1967 թ.-ի սեպտեմբերի 23-ին Երևանում։ 1987 թ.-ին ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի ֆակուլտետը։

 

 

1993 թ.-ին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը։ 1989 - 1991 թթ.-ին աշխատել է «Արձագանք» թատրոն-ստուդիայում (Մետրո թատրոն) որպես հագուստի և բեմի նկարիչ։ 

Ձևավորել է 3 ներկայացում՝ «Առասպելական հավերժություն», «Անտիգոնե», «Տերն ու ծառան»։ 1994 - 1997 թթ-ին. աշխատել է Երգի պետական թատրոնում։ 1996 թ.-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար է։ 2002-2003 թթ.-ին աշխատել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում որպես դասախոս։

 

 

2005 թ.-ից Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է։ 2006 թ.-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։ Շուշան Պետրոսյանը այսօր դարձավ 55 տարեկան։