Հարգելի′ հայրենակիցներ, Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին թշնամու սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս` հերոսաբար զոհվել է ժամկետային զինծառայող, մեր համաքաղաքացի Նորիկ Արամի Պետրոսյանը` ծնված 2003 թվականին։
 
 
 
Հերոս քաջորդու հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` սեպտեմբերի 23-ին, Ջրառատ թաղամասի Սուրբ Կարապետ եկեղեցում` ժամը 17:30-ին:
 
Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը` սեպտեմբերի 24-ին, ժամը 13:00-ին: Հերոսի աճյունը կամփոփվի Ջրառատի Զինվորական պանթեոնում:
 
 
Հավերժ փառք ու խոնարհում հանուն հայրենիքի պաշտպանության անմահացած հերոսներին: