ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական ՝ Լաուրա Գասպարյանը խոսել է սեպտեմբերի 13-ից իրականացված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով հայ ռազմագերիների նկատմամբ կտտանքները և դաժան վերաբերմունքը փաստող տեսանյութերի մասին։ 

Այն ուղարկվել է միջազգային կառույցներ։

 

 

«Այս ագրեսիայի ժամանակ կանանց նկատմամբ առանձնահատուկ դաժանություն է եղել: Դիտարկել ենք կին զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի ծայրահեղ դրսևորումներ, որոնք զեկույցում արծարծվել են, եղել են մարմնի, դիերի նկատմամբ վատ վերաբերմունք, խոշտանգման դեպքեր ունեցող փաստեր: Օրինակ՝ մարմնի տարբեր վերջույթների անդամահատումներ, մերկացում, ստորացում, նվաստացում, առնվազն երեք կանանց կրծքավանդակի հատվածում մերկացրել են, ոտնակոխ արել: Քանի որ կանանց մարմինները եղել են մերկ, այն հագուստը, որ կրել են, հավանական ենք համարել, որ նրանցից մեկը եղել է քաղաքացիական անձ:

 Երեքից մեկը եղել է քաղաքացիական անձ: Տվյալները ճշտվում են»․ - նշել է  Լաուրա Գասպարյանը։

 

 

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարության հաղորդմամբ ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։