Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։ Այն Հայաստանի պետական և ազգային տոներից մեկն է:

 

 

1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունել է ՀՀ Անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ: 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը միացել է Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ): Հայաստանը լիակատար անկախություն է ձեռքբերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում:

 

 

Անկախությունը յուրաքանչյուրիս անուրանալի և մնայուն ձեռքբերումն է, մեր բոլորի նպատակների իրականացման և իղձերի մարմնավորման անխոս երաշխիքը, մեր կայունության գրավականը:

 

Շնորհավոր անկախության 31-րդ տարեդարձ և մաղթում ենք իրատեսություն, կամք, ուժ և պատրաստակամություն գործելու ու փոփոխելու այն ամենը, ինչը պակասում է լիարժեք անկախության համար, որ ապրենք ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանում։