Ցավով ուզում ենք տեղեկացնել, որ պատերազմը խլեց ևս մեկ լուսավոր երիտասարդի, հայրենիքի անձնազոհ պաշտպանի կյանք։ Ժորես Մկրտչյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի շրջանավարտ Տիգրան Տեր-Առաքելյանը, ով աչքի էր ընկնում իր կենսուրախությամբ, ավարտեց իր երկրային թռիչքը․․․
«Երբ մարտերը սկսել են, ինքը դիրքերում ծառայության է եղել, զանգահարել էր մորը, ասել, որ շատ է սիրում նրան, որ չանհանգստանա՝ ամեն ինչ լավ է: Հաջորդ օրը ևս կարողացել է կապ հաստատել, անտանելի կրակոցներ են եղել, միայն հասցրել է ասել՝ «մամ ջան, մի մտածիր, մի լացիր»:
Մայրն ասել է՝ իմ երեխան չի փրկվի էս կրակոցներից: Վերջին անգամ երբ խոսել է, միայն ասել է, որ լավ է, ու հրադադար է. այդ օրվանից էլ ոչ մի զանգ չի եղել Տիգրանից»,- ասաց զարմուհին: