Արարատ քաղաքում վերջին հրաժեշտ տվեցին ՀՀ ԶՈՒ զինծառայող, հայրենիքի պաշտպանության համար նահատակված 19-ամյա ժամկետային զինծառայող` Տիգրան Անդրանիկի Տեր-Առաքելյանին։
 
Զինվորի հարազատներին վշտակցելու էին եկել համաքաղաքացիներ, պետական այրեր, բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներ:
Տիգրանը բանակ էր զորակոչվել 2021թ. հուլիս ամսին։ Նա արիաբար զոհվեց օրեր առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ։
 
 
 
Արարատի համայնքապետարանը իր խորին ցավակցությունն է հայտնում զինվորի ընտանիքին , հարազատներին, բարեկամներին, ընկերներին:
 
 
Հայրենիքն ու սերունդները հավերժ գլուխ կխոնարհեն նրա սխրանքի, նրա հերոսության եւ նրա անմահության առաջ…