ՈՏՔԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Իմ ժողովուրդ, իմ բազմաչարչար ժողովուրդ,
 
 
Նորից դիմում եմ քեզ: Թշնամին մեր սուվերեն տարածքում է և չի պատրաստվում ետ քաշվել: Ավելին, ըստ ճշտված տեղեկությունների սպասվում է նոր հարձակում, այս անգամ Նախիջևանի կողմից: Նորից կլինեն զոհեր, տարածքային անդառնալի կորուստներ: Մեր երեխաները, որոնք այսօր սահմանին անտեր են, հերթական անգամ կդառնան մսացու: Եվ այսպես կշարունակվի մեր անկումը, քանի դեռ Երևանում նստած է նեռ նիկոլը ու իր ոհմակը:
 
Մենք ամեն օր տեսնում ենք, ինչպես տարբեր գերտերությունների պատվիրակություններ, մեկը մյուսի հետևից, այցելում են Երևան և փափուկ բարձ դնում մեր գլխի տակ: Հավատացեք, մեզ ոչ ոք չի փրկելու: Միայն մենք կարող ենք մեզ փրկել ՝ համախմբվելով ու տեր կանգնելով մեր երկրին ու մեր ճակատագրին:
Այսօր, խունտայի պարագլուխներից մեկը՝ Վահագն Խաչատուրյանը, գնում է Ջերմուկ, և անամոթաբար հայտարարում, որ Երևանում միտինգ անողները վտանգում են մեր սահմանները, երբ սահմանները վտանգողները հենց իրենք են:
Մեկ այլ այլասեր՝ Ալեն Սիմոնյան անունով, հայտարարում է, որ Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանն ու հայերը չլինեն: Ուզում եմ հարց տալ այդ ստահակին «Այդ նոր իմացա՞ք»: Դուք չէի՞ք առավոտից իրիկուն խոսում խաղաղության դարաշրջանի մասին: Դուք անգամ այսօր անամոթաբար հայտարարում եք, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին այլընտրանք չկա: Դուք տեսել ե՞ք մեր զինվորների մասնատված մարմինները: Դուք ո՞վ եք, անմեղսունակներ թե՞ ազգի դահիճներ ու հայրենասպաններ: Կարծում եմ վերջին արտահայտությունս ճիշտ ու ճիշտ տալիս է ձեր բնութագիրը՝ ազգի դահիճներ ու հայրենասպաններ:
Դուք նորի անվան տակ հիմնահատակ քանդեցիք ու շարունակում եք քանդել մեր պետությունը: Դուք, որ հներից էլ հին եք, ու չունեք որևէ սրբություն, խաբեցիք ու սպանդի ենթարկեցիք մի ողջ ժողովրդի: Եվ դուք ինքնակամ հեռացողները չեք:
Դուք արել եք և անում եք ամնե ինչ, որ իմ ժողովրդին պահեք ցավի ու վախի մեջ, բայց վստահ եմ, որ չնայած ահռելի ցավին, հուսահատությանը ու ստորացմանը, իմ ազգը ոտքի կկանգնի ու դուրս կքշի ձեզ:
Իմ ժողովուրդ, այսօր տեսնում եմ նաև, թե ինչպես են փորձում մեզ խաբել ինչ-որ նորընծա հայրենասերներով կամ կուսակցություններով: Չհավատաք դրանց: Դրանք արևմտյան կոյուղային կենտրոնների հերթական ծրագրերն են, որոնք իջեցվում եմ որպես այլընտրանք նիկոլին և իր խունտային՝ ապահովելու այդ իսկ մարդասպան կենտրոնների կողմից հղացված ծրագրի շարունակականությունը, մինչև մեր պետությունը վերջնականապես ոչնչացվի:
Ես գիտեմ որքան հիասթափված եք դուք բոլորից, բայց այսօր միակ բանը որ մենք կարող ենք անել, դա եղած ընդիմադիր ուժերի շուրջ համախմբվելն է: Հիշում ե՞ք հայկական հայտնի ասացվածքը՝ «Փորձած թանը անփորձ մածունի հետ մի փոխիր»: Սա խորիմաստ ասացվածք է: Այո մեր նախկին նախագահները շատ սխալներ են գործել, բայց անկախ ամեն ինչից, նրանց օրոք մենք ունեցել ենք պետականություն, հաղթանակած բանակ ու արժանապատվություն, անվտանգ Հայաստան ու Արցախ :
Այո, նրանց կարող ենք մեղադրել շատ ու շատ բացթողումների համար, բայց մի բան գիտեմ վստահ. Անկախ ամեն ինչից նրանք թուրք չեն, նրանք երկիր հանձնող չեն, նրանք ազգ մորթող չեն: Եկեք հասկանանք, որ այս օրհասական պահին մենք այլընտրանք չունենք, քան համախմբվել նրանց ու մեր եկեղեցու շուրջ: Ինչպես արդեն ասացի, ցանկացած նոր թեկնածու կամ կուսակցություն կարող է մեր գլխին դառնալ հերթական ՔՊ:
 
Ուրեմն պետք է մի կողմ դնենք պառակտվածությունը ու բոլորով միասին հեռացնենք այս մարդակերին ու իր ոհմակին: Հավատացեք, այն պահից, երբ սրանք հեռացվեն, մեր երկիրը կդառնա ավելի անվտանգ:
Մի քանի օրից տոնելու ենք Հայաստանի անկախության օրը: Ի՞նչ սրտով ու խղճով եք այդ օրը նստելու տանը, կամ սրճարաններում ու ռեստորաններում, երբ մեր անկախությունը, մեր սահմաններն ու մեր երեխաների կյանքը վտանգված է: Դեռ ինչքա՞ն պիտի սպասեք: Մինչև դժբախտությունը թակի նաև ձեր դռները՞: Զարթնեք, դուրս եկեք փողոց, կանգնեք ձեր պետության ու երկրի կոքին: Մեր սուրբ հողը մեր բոլորի օգնության կարիքն ունի՝մեզ ծնողն ու սնողը, որ իր զավակներին տվել է ամնե բան, իսկ զավակները ստացվում է հրաժարվել են նրանից:
Ոտքի ժողովուրդ, հակառակ դեպքում մենք ու մեր երկիրը կդառնանք պատմության մի դրվագ՝ սահմռկեցուցիչ դրվագ, ու մեզ կհիշատակեն որպես մի ազգ, որ անցել է հազարամյա պատմություն, ու հասնելով 21-րդ դար՝ ունենալով պետականություն ու բանակ, ինքնասպան է եղել:
Զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի ծնողի կոչը