Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Վերջին ժամերին հայկական սոցցանցերում կրկին տեղեկություններ են տարածվում թշնամու հարձակման նախապատրաստության մասին։
Դրա համար հիմք են դարձել հատկապես Երևանում տարածված թռուցիկները՝ օդային տագնապի դեպքում ապաստարաններում թաքնվելու վայրերի մասին։
Շատ տեղեկություններ են ստացվում թշնամու զորքերի կուտակման և առաջիկա ժամերին հարձակման մասին։
Իրականում ապաստարանների տեղանքի մասին թռուցիկները տարածում է Երևանի քաղաքապետարանը՝ զգոնության համար։ Պարզապես պետք է նաև լրացուցիչ տեղեկացնեին, որ մարդիկ խուճապի չմատնվեն։
Չնայած դրան, առաջնագծին մոտ, հատկապես Երասխի հարակից Նախիջևանի Սադարակի հատվածում կան թշնամու զորքի կուտակումներ։ Դա, իհարկե, վտանգավոր է, բայց հստակ տեղեկություն չկա, որ առաջիկա ժամերին կլինի հարձակում։
Անձամբ ես հակված եմ կարծելու, որ հարձակում դեռևս չի լինելու։ Կարծում եմ, պետք է զգոն լինել, միշտ ձեռքի տակ ունենալ թարմ տեղեկություններ ու առաջին անհրաժեշտության իրերի պայուսակ, բայց այս պահին թշնամու հարձակման վտանգ չկա։
Համենայն դեպս, զորքից նման զգուշացում չի տրվել։