2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ ինքը թիկունքից էր օգնում, որից հետո  40-օրից ավելի եղել ենք Ջրականի առաջնագծում, տարբեր հանձնարարություններ կատարել, զինվորներին օգնել։ Նարեկը հենց Ջրականում էր ծառայել՝ որպես հետախույզ։ 44–օրյա պատերազմի ժամանակ Նարեկը Հայաստանում չէր, վերադարձավ, որոշ ժամանակ թիկունքից օգնեց, իսկ հետո նաեւ մարտական գործողությունների մասնակցեց։ Պատերազմից հետո նորից պայմանագրային ծառայության անցավ։

Նարեկ Հակոբյանը ամուսնացած էր, ուներ երկու զավակ։ Նարեկը կհուղարկավորվի վաղը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 15։30-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

 

 

 28-ամյա Նարեկը Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքից էր։ Նա 2014 թվականից տարբեր ժամանակահատվածներում ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայող։