Տաջիկստանի ու Ղրղզստանի սահմանին իրավիճակը գնալով լարվում է։ Բախումները շարունակվում են և Ղրղզստանի Բատկենի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել: 

 

 

Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Տաջիկստանի հետ սահմանին բախումների հետևանքով վիրավորված Ղրղզստանի քաղաքացիների թիվը հասել է 103-ի։