ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է հայ-ադրբեդջանական սահմանին։
«Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է: Կարող եմ նշել, որ զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրած խնդիրը»,- ասաց Պապիկյանը:
Հիշեցնենք, որ հակառակորդը սեպտեմվերի 13-ից հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: