Խոր ցավով, մեծ կսկիծով տեղեկացանք, որ սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած ագրեսիայի զոհ է դարձել մեր սիրելի սան Էդմոն Սարգսյանը։
Ծանր է կորուստը, վիշտն՝ անփարատելի։ Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին։
Էդմոնի հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում։
Ն. Խաչատրյանի անվան հ.113 միջնակարգ դպրոց