Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Վարդենիսում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքը պաշտոնական լրահոսին չհետևելու ու այլընտրանքային աղբյուրներին հավատալու արդյունք է։
 
Պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը դեռ չի հայտնել և ոչ մի զոհվածի անուն, բայց մարդիկ որոշել են զինվորի ծնողին մատուցել, որ նրա որդին զոհվել է, արդյունքում հայրն ինքնասպան է եղել, իսկ որդին՝ պարզվել է ողջ է։
Հարգելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ հետևել միայն պաշտոնական լրահոսին, պահպանել սառնասրտություն, չտրվել էմոցիաներին ու չտարածել ապատեղեկատվություն։ Հակառակ դեպքում ցավալի փաստերի առաջ կարող ենք կանգնել։
Շատ ժամանակ միգուցե և պաշտոնական տեղեկատվությունն ուշանում է, կամ հասկանալի պատճառներով շատ մանրամասներ չենք կարողանում հայտնել, սակայն տեղեկատվությունը հաղորդվում է միայն մի քանի անգամ ստուգելուց հետո։
Համբերություն և խոհեմություն բոլորիս։