«Ըստ հավաքագրված տեղեկությունների և ըստ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի՝ հայտնի տեսանյութի մեջ` ադրբեջանական մի վաշտի դեմ միայնակ կանգնած ու իր կյանքը տված հայրենակիցը Տարոնն է:
Տարոն Անդրեասյանը Արարատի մարզի Արտաշատ քաղաքից էր, երկար տարիներ բնակվել է ՌԴ-ում, սեփական ցանկությամբ կամավորագրվել և մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին։