«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 8-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն I-ին, II-րդ, III-րդ, IV-րդ թաղամասերի,
 Դավթաշեն I-ին թաղամասի վերջնամասի գազասպառողների, Զովունի գյուղի 28-ից 35-րդ փողոցների, Զորաց, Ձոր 1, 2, Վան թաղամասերի առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «ԳԱՕՄ Գրուպ» ՓԲԸ-ի և «Էլ Սի Ստիլ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
 
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ջամբուլի, Շահումյան 16-րդ, Ոսկանյան, Սեբաստիա փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Կամարիս գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
 
 
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 9-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Շաղատ, Բալաք, Անգեղակոթ, Մուցք, Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Սպանդարյան բնակավայրերի գազասպառողների, «Ա․Կ․ Կազ» և «Նորաշ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: