Հիշեցնենք, որ 2022թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ։
Արդյունքում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գագիկի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վնասվածք:
Արմանը Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղից էր։
20-ամյա Արման Սարգսյանը ընտանիքի կրտսեր զավակն էր: Ունի մեծ եղբայր։