Երեկ արյունալի միջադեպ է տեղի ունեցել Վեդիում։ Չորս երիտասարդ դանակահարել են իրար, ընդ որում՝ բոլոր չորս տուժածներն էլ երկու ընտանիքի զավակներ են։ Most.am-Ին մանրամասներ են հայտնի դարձլ։ Երկու եղբայրներ դանակահարել  են մյուս ընտանիքի երկու եղբայրներին։

 

 

Տուժել է երեք երիտասարդ դանակահարվածները Վեդիից Աղաբեկյանների ընտանիքի երկու որդիներն են՝ 37-ամյա Տիգրանն ու եղբայրը՝ 29-ամյա Հրայրը։ 

Դանակահարողը Տափերականի բնակիչ Դվոյանների երկու որդիներն են՝ Հայկն ու Ռոմանը։ Ի դեպ, նրանցից մեկն է միայն տուժել՝ Արտաշատի հիվանդանոց ոտքերի կոտրվածքով տեղափոխվածը։ 

 

 

Ի դեպ, նշենք նաև, որ Շտապ օգնություն չէր հասցնում բնականոն ռեժիմով աշխատել։ Դանակահարությամբ երկու ընտանիքների վեճը չի ավարտվել, դեպքից կես ժամ անց տափերականցի տղաների հայրն է բարձրացել սար, դանակահարված  տղաների մոր հետ վիճելու։ Բնակիչների խոսքով, Տիգրանի մորն ու կնոջը ծեծի են ենթարկել, վնասել են Տիգրանի 33-ամյա կնոջ աչքը։