այանի մասին պետք է պատմեմ:
«Գայա՛ն, շատ ես տալիս, այդքան էլ պետք չի: Գայա՛ն, ախր այդքան բարի պետք չի լինել, շատերն են օգտվում քո պարզությունից: Գայա՛ն, ինչո՞ւ ես էլի նվեր ուղարկել»,- մեր ծանոթության առաջին օրվանից գրեթե միշտ ասում էի նրան:
Օգոստոսի 14-ին Սյունիքից վերադառնում էինք Երևան, երբ համացանցում կարդացի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի մասին: Առաջին միտքս. «Գայանը, Գայանին բան եղած չլինի»:
Գայանը հիվանդանոցում էր, ոտքերն ու կրծքավանդակն էր վնասվել ու այրվել, իր խանութը չկար:
Ամենաբարի ու միշտ բոլորին կամեցող Գայանին Տերն ամուր ձեռքերով գրկել էր ու փրկել, երկրորդ կյանք պարգևել:
 
Եթե նա պայթյունի ժամանակ իր խանութում լիներ, այսօր չգիտեմ որտեղ կլիներ: Պայթյունից րոպեներ առաջ գնացել էր հենց այն վայրը, որտեղից էլ սկիզբ էր առել պայթյունը: Ու պայթյունի պահին Տիրոջ կամոք իր խանութի դիմաց էր եղել և ծխի և կրակի բոցից մի կերպ դուրս եկել: Բախտի քմահաճույքով իր ավտոմեքենան չէր կայանել այն վայրում, որտեղ միշտ էր կայանում: Իր ավտոմեքենայի կայանման վայրում ոչինչ չէր մնացել...
 
 
Սարսափելի էր, այն ինչ տեղի ունեցավ: Ու մեզնից ոչ մեկ չգիտի. գուցե մենք էլ լինեինք այդ պահին այնտեղ: Ինչո՞ւ պատմեցի Գայանի մասին: Որ իմանանք,որ այս աշխարհում Գայաններ էլ կան. ովքեր տալիս են առանց որևէ ակնկալիքի,ովքեն չեն չարանում,
չեն չարախոսում ու նախանձում:
Խորապես ցավում եմ կատարվածի համար, ցավակցում բոլոր անմեղ զոհերի ընտանիքներին:
Հետո չկա, կա այս վայրկյանը..
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ժենի Քոչարյանը։