Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել Սուրպալուի պայթունից։
Դեպքի վայրում իրավիճակը դեռ բարդ է, բայց կանոնակարգված և վերահսկողության ներքո: Ֆեսյբուքյան վերլուծություններին մասնակցելու փոխարեն որոշեցի միանալ փլատակների մաքրման աշխատանքներին, որոնք ժամ առ ժամ ավելի կազմակերպված են դառնում:
Կրակի օջախներ դեռևս կան, բայց հնարավոր բոլոր կողմերից հրշեջ փրկարարները աշխատում են:
Աշխատում են նաև Երևանի քաղաքապետարանի բոլոր ստորաբաժանումները՝ իրենց ունեցած մեքենայական և մարդկային ներուժով:
Ցավակցում եմ մահացածների հարազատներին և համբերություն մաղթում դեռևս չհայտնաբերվածներին:
Այս աղետին ևս պետք է դիմակայենք և հետևություններ անելով կանխարգելենք: