Ալվինա Աղաբաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
․ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Սարիբաբա բարձունքի հատվածում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը և լարվածություն կա։
․ Թշնամին հայտնում է, որ գրավել է Սարիբաբա և Քոլատակիգլուխ բարձունքները։
 
․ Հայկական կողմից ցայս ոչ հերքում կա, ոչ հաստատում, ոչ որևէ մեկնաբանություն։
Եղցահողից մոտ 4 կմ հյուսիս գտնվող Սարիբաբա և Վանք/ Քոլատակ գյուղերից հարավ-արևմուտք ընկած Քոլատակիգլուխ բարձունքները գերակա դիրք ունեն և թշնամու ձեռքն ընկնելու պարագայում Բերձորի ձորակն իր ճանապարհներով, Խաչենի հովիտն ու այդ շրջաններում բազմաթիվ գյուղեր խիստ խոցելի կդառնան։
ԹԱՐՄԱՑՈՒՄ։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության` օգոստոսի 1-3-ը Արցախի Հանրապետության հյուսիս-արևմտյան և արևմտյան հատվածում դիրքային կորուստներ կամ փոփոխություն չի եղել։ Քոլատակիգլուխ բարձունքը պատերազմից հետո է իրենց վերահսկողության տակ անցած եղել, իսկ Սարիբաբայում մեր դիրքերն են, բայց իրավիճակն էդ հատվածում շարունակում է լարված մնալ։