Լրագրող Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է։
Ադրբեջանը հայտարարել է Լաչինում օգոստոսի 2-3-ին առնվազն 4 սպանված տալու մասին։ Այդ մասին արդեն ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են՝ հղում տալով այդ երկրի պաշտպանության նախարարությանը։
Թեպետ սպանված ադրբեջանցի զինվորների անուններ չեն նշվում, բայց բաց աղբյուրներից հնարավոր է եղել ճշտել 2 սպանվածի տվյալները՝ Էյուբ Սուլեյմանով և Անար Կազիմով։
Հայտնի է նաև, որ 4 սպանված ադրբեջանցի զինվորներից մեկը գնդապետ է, սակայն նրա ինքնությունը դեռևս պարզված չէ։