2 օր առաջ Լուիզա Ներսիսյանի ծննդյան օրն էր։ 

Լուիզա Ներսիսյանը ծնվել է 1977 թվականին Երևանում։ Նախ սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում, 1994 թվականին ավարտել է Երևանի թիվ 149 ավագ դպրոց վարժարանի անգլերեն-պարսկերեն բաժինը։

 

 

Միաժամանակ հաճախել է թիվ 172 դպրոցին կից Սաթենիկ Թոփուզյանի ղեկավարած մարիոնետների թատրոն, որտեղ խաղացել է «Անուշ» և «Կարմեն» ներկայացումներում[3]։ 1995 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին։ Ուսմանը զուգահեռ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Երաժշտական փոստարկղ» հաղորդումը։ 

1993 թվականին Կոստրոմա քաղաքում մասնակցել է «Սերեբրյաննայա Լադյա» փառատոնին և արժանացել 1-ին մրցանակին։ Ուսանողական տարիներին, Արմեն Ջիգարխանյանի հրավերով, Մոսկվայի Մայակովսկու թատրոնում խաղացել է «Անտիգոն» ներկայացման մեջ։ 1993-1999 թվականներին աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։

 

 

1999 թվականից աշխատում է Երևանի Կամերային թատրոնում, 1999-2003 թվականներին եղել է Երևանի Կամերային թատրոնի պատկերասրահի տնօրենը։ 2000-2004 թվականներին աշխատել է «Հ2» հեռուստաընկերության «Պահմտոցի +» ծրագրում։ «Երկաթ TV» ստուդիայում նկարահանվել է «Շոու 1-02», «Սեր և ծիծաղ» ֆիլմաշարերում, «Հմուտ ձեռքեր» հաղորդման մեջ։

Նա դարձել է 45 տարեկան։