Իլոնա Մկրտչյանը արդեն տևական ժամանակ է ինչ հրապարակումներ չէր անում իր սոցիալական էջերում։ Երիտասարդ դերասանուհին երեկ սթորի է տեղադրել ին ինստագրամյան էջում, որտեղ ասվում է, որ նա վթարի է ենթարկվել։
Բարի օր, բոլորին։ Ակտիվ չեմ արդեն քանի օր է՝ պատճառը վթարն էր, որի տուժողը դարձա։ Հիմա լավ եմ, ամեն բան կարգին է, վնասվածքներն էլ ժամանակի հետ կանցնեն, կարևորը՝ ողջ եմ։ Լավ եղեք մինչև վերադառնամ։ Աստված պահապան։