Մարդը վաղուց ի վեր նկատել է, որ մոծակները ոմանց խայթում են անխնա ձևով, իսկ ոմանց` շրջանցում։ Այս երևույթի էությունը դեռևս չի բացահայտվել։  Մոծակների ուշադրությունը գրավող և կանչող հանգամանքներից են քրտինքի հոտը և խոնավությունը։

 

 

Քրտինքը պարունակում է կաթնաթթու, որի չափը կախված է անհատի օրգանիզմի առանձնահատկությունից։ 

Մոծակներին ձգում է մազերի խնամքի համար նախատեսված բալզամի, սրտի հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղերի հոտը։ Միջատը «ճանաչում» և խայթում է նրանց, ում արյան մեջ բարձր է B խմբի վիտամինների բաղադրությունը։ 

 

 

Գիտնականները հայտնաբերել են, որ մոծակներին հետաքրքրում են արյան առաջին խումբ ունեցող մարդիկ, սակայն խոսքը մոծակների միայն մեկ տեսակի մասին է։