Մանվել Գրիգորյանը ծնվել է հուլիսի 14-ին ՝ 1856 թվականին։
Այսօր նրա ծննդյան օրն է, նա կդառնար 66 տարեկան։
2018 թվականի հունիսի 16-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որի համաձայն Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան մեկ մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար։
Առաջադրված մեղադրանքով նա ձերբակալվել էր։ Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, իսկ նրա փաստաբանները հայտարարել են իրենց պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին։ Առողջական վիճակի երկարատև վատթարացումից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 19-ին, Մանվել Գրիգորյանը մահացել է։