Եգիպտոսի Հուրգադա քաղաքում, որտեղ կա ծովափնյա հանգստյան գոտի, շնաձկան պատճառով մահացել են 2 հոգի։ Ծովային գիշատիչը հոշոտել էր կնոջ ձեռքն ու ոտքը:

 

 

Ջրից դուրս բերվելուց հետո տուժածը տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել էր ցավային շոկի հետևանքով: 

Դա տեղի էր ունեցել երեկ։

 

 

Իսկ այսօր Եգիպտոսի իշխանությունները հայտնել են Հուրգադայի ծովափնյա հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով 2-րդ զոհի մասին: