Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և լուսանկար հրապարակել։

Շնորհակալ եմ այս երկու պատկառելի եւ Մեծ հայրենասեր պարոններին՝ Նիսի Պարսամյան համալիրի կառավարման խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանին (աջից) եւ SOS-Armenie Cote d’Azur ասոցիացիայի նախագահ Սամսոն Օզարարատին ինձ Նիցցա հրավիրելու են չորսօրյա խիստ հագեցած օրակարգի ընթացքում անհոգնել ուղեկցելու համար։

Սփյուռքում ունենք հազարավոր հայրենակիցներ, որոնք հզոր մարդիկ են դարձել իրենց միջավայրերում, բայց նրանք էլ ավելի կհզորանան եւ Հայրենիքն էլ կհզորացնեն, երբ Երեւանը դառնա նրանց մշտական բնակության հասցեն, իսկ աշխարհի մնացած բոլոր քաղաքները՝ բիզնեսների եւ արձակուրդների ուղղություններ։
 

 

 

Սա մի երազանք է՝ որ անթաքույց տեսանելի է նրանց աչքերում։ Ուզում եմ իմ անունից հավատացնել, որ այդ երազանքը փոխադարձ է