Երեկ օրն ավարտեցինք Նիցցայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ընթրիքով՝ Միջերկրականի ափին գտնվող 19 Promenade ռեստորանում, որի սեփականատերը հայ է, մատուցողները հայ էին, հարեւան սեղանների շուրջ հայեր էին նստած, եւ հնչում էր Արփիի հանրահայտ «Մախմուր աղջիկ» երգը։
Երեկ հյուրընկալվել էի Նիցցայի Պարսամյան մշակութային համալիրում, որը տոնում էր հիմնադրման 35 ամյակը։ Տեղում նաև համալիրի տնօրինության, համայնքի ներկայացուցիչների, Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական Խորհուրդի՝ ֆինանսական կոմիտեի նախագահ, պատգամավոր Էրիկ Սիոտիի և պատգամավոր Քրիստելլե Դինտորնիի հետ զրուցեցինք մեր երկու ժողովուրդների ամուր բարեկամության եւ այն էլ ավելի խորացնելու թեմաների շուրջ։ Տեսանյութ ՝ https://fb.watch/dVpnLglslT/