ԳԹԿ մամուլի խոսակ Խաչանուշ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում հերթական լուսանկարներն է հրապարակել քննության ժամանակ դիմորդներից առգրավված հեռախոսներից։
Աղմուկ հանած հրապարակման շարունակությունը՝ Ռազմավար-2
Սրանք հունիսի 10-ին Գյումրիում անգլերենի միասնական քննության ժամանակ դիմորդներից առգրավված հեռախոսներ են: Էկրանին դրսից ստացված լուսանկար է՝ ամենայն հավանականությամբ, մայրիկներից՝ եղունգներն են հուշում: Մի խոսքով, դիմորդը պատրաստվում էր դրսից ուղարկած պատասխաններն անցկացնել իր ձևաթղթի մեջ:
Կարիք կա՞ ասելու, որ կազմվել է արձանագրություն, քննությունը դադարեցվել է, իսկ դիմորդը դուրս է հրավիրվել քննասենյակից: P. S. Ու սա դեռ ամբողջը չէ: