ԳԹԿ մամուլի խոսակ Խաչանուշ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրառումովց հանդես եկել։
Սա այսօրվա` մաթեմատիկայի քննության 《ռազմավարն》 է։
Հարգելի ծնողներ, հարգելի դիմորդներ` մեր սիրելի երեխաներ, մի արեք նման բան։ Այսպիսի խախտում անելով և քննասենյակից հեռացվելով, դուք կորցնում եք միակ շանսը։ Միասնական քննությունը մեկ անգամ է հանձնվում։
Արժե՞ ռիսկի դիմել, չէ՞ որ ձեզ զգուշացնում են` հանձնել կապի բոլոր միջոցները, նույնիսկ եթե չեք օգտագործելու։ Մի՛ արեք։ Ուղղակի ՄԻ ԱՐԵՔ։ Հ.գ. Հուշաթերթիկով շիշը կապի միջոց չէ, բայց միևնույն է` մտքի նման թռիչքը չի խրախուսվում։