Ուշադրություն.
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի պոմպակայանում պոմպի վթարով պայմանավորված, դադարեցվել է Դալարիկ գյուղի ջրամատակարարումը:
Առաջիկա օրերին գյուղի ջրամատակարարումը կապահովվի շրջիկ մեքենաների միջոցով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: