Ինչպես հայտնում են վրացական մամուլում, Վրաստանում գրանցվել է Կապիկի ջրծաղիկի առաջին դեպքը։ Այդ առիթով ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել։

Հաշվի առնելով, որ Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը և թեմայի արդիականությունը, առողջապահության նախարարությունն այսօր` ժամը 14:00-ին, լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպում է մամուլի ասուլիս (հասցե` Կառավարական տուն N3):
Կներկայացվեն Հայաստանում կապիկի ծաղիկի կանխարգելման ընթացիկ միջոցառումները, բանախոսները կպատասխանեն լրագրողների հարցերին:
🎙Բանախոսներ` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյան և իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյան: