ԱԻՆ-ը հայտարարություն է տարածել։
Հունիսի 15-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Պ. Պ., ծնված 1989 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից տարածքով անցնող ջրանցքում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից: