Գայանե Փայտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ՝ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ։
Մերգելյանի մոտ, առաջին հարկում էր Ռաֆայել Արտյոմիչի բնակարանը։ Երբ գնացի իր տուն նկարահանման, զարմանքից ինձ կորցրել էի։ Էդ ինչ հետաքրքիր ու իմաստավորված էր ապրում Արտիստը, ամեն իր, ամեն անկյուն, ամեն ինչ օրիգինալ էր, բացառիկ, չկրկնվող... իր պես։
Ես նման բան չէի տեսել, բաժակի դնելու դիրքն անգամ իմաստ ու բացատրություն ուներ... Ու զրույցներ հետաքրքիր, բացառիկ, ֆանտաստիկ ինտելեկտուալ էր...
Կկարոտեմ, Ռաֆայել Արտյոմիչ ջան, միշտ կհիշեմ ու կկարոտեմ... Աստված հոգիդ լուսավորի... Ցավակցում եմ Մայք ջան, մեծ ու անսփոփ է հեռացումը, համբերություն ձեզ....