Ամառն առանց լոլիկի դժվար է պատկերացնել։ Սակայն այս վերջին տարիներին այնքան է ամեն ինչ թանկացել, որ հնարավորություն չի լինում միշտ լոլիկ կամ այլ բանջարեղեններ գնել։
Ի՞նչ արժե 1 կգ լոլիկը բանջարեղենային խանութներում և սուպերմարկետներում:
Բանջարեղենային խանութներում լոլիկի գինը սկսվում է 250 դրամից մինչև 750 դրամ։
Միջին որակի լոլիկը 400-500 դրամ է։ Իսկ սուպերմարկետներում լոլիկի գինը սկսում է 350 դրամից մինչև 2000 դրամ։ Միջին որակի լոլիկի գինը տատանվումն է 500-600 դրամի։