Ռուզաննա Գուրգենի Խաչատրյան ծնվել է հունվարի 5, 1968 թվականին։
Մասնագիտությամբ բժշկուհի, պետական և հասարակական գործիչ։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը։
1993 - 2012 թվականներին աշխատել է Էրեբունի բժշկական կենտրոնի «Ֆրանսիական ատամնաբուժական բաժնում»։
2012 թվականից զբաղեցնում է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդականի պաշտոնը։ Նույն թվականից առ այսօր հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական։