ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Խորհրդարանական ընդդիմությունը «մաշվել է մինչև քոքը» ու դրա ցուցիչն այն չէ, որ 35 պատգամավոր, 2 նախկին նախագահ, մի քանի կուսակցություններ ունեցող քաղաքական ուժերի հանրահավաքներին մասնակցում են 1500-1700 մարդ։
Դրա ցուցիչն այն է, որ այս մարդկաց գործիքակազմում մնացել են մի քանի ոչ քաղաքական գործիքներ.
1.հայհոյել և սպառնալ ընդդիմախոսներին,
2.զանգվածային անկարգություններ հրահրել և քարերով հարվածել ոստիկաններին,
3.զոհված տղաների մասունքները շպրտել հատակին,
4.վազվզել ու տարատեսակ չարաճճիություններ անել նախարարությունների սենյակներում։