Տաշիրի համայնքապետարանից Most.am-ին հայտնեցին, որ սպանվել է Սմբատ Դավոյանը։
Սմբատ Դավոյանը Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ էր։
Սմբատ Դավոյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին։
Դավոյանը սպանվել է հունիսի 7-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքում տեղի ունեցած կրակոցներից։ Քիչ անց մանրամասներ կներկայացվի Քննչական կոմիտեից։