Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Вконтакте-ի թոփ մենեջեր Վլադիմիր Գաբրիելյանը։ 

 

 

Վլադիմիր Գաբրիելյանը իր կնոջ՝ Ելենա Գաբրիելյանի և ևս երկու ծանոթի հետ երկու «Շերփ» ամենագնացով Սպիտակ ծովի ափով ընթանում էին դեպի Կանին Նոս հրվանդան (Նենեցկի շրջան): 
Երբ ճամփորդներն անցել են Շոյնա գյուղը՝ Մեծ Բուգրյանիցա գետի ափին, երկու ամենագնացներն էլ շրջվել են և գլորվել դեպի Սպիտակ ծով։
 
 
Ելենա Գաբրիելյանն ու ամենագնացի վարորդներից մեկը՝ Սերգեյ Օլսևիչը կարողացել են ափ դուրս գալ։ Իսկ Վլադիմիր Գաբրիելյանին և նրա հետ նույն մեքենայում գտնվող Սերգեյ Մերզլյակովին ծովը քշել է։