Ինչպես տեղեկացրել էինք մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ ՝ Վրեժ Հակոբյանը։
Վրեժ Հակոբյանը ծնվել է 1938 թվականին Հունաստանի Աթենք քաղաքում։ 1947 թվականին հայրենադարձել է։ Սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1958-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Արմեն Գուլակյանի արվեստանոցում։ Եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, 1977 թվականին նշանակվել է թատրոնի փոխտնօրեն, 1982 թվականին՝ տնօրեն։ Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք արտասահմանյան երկրներում։
Եղել է ՀՀ մշակույթի նախարարության թատերարվեստի վարչության պետը, ղեկավարել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, 2003-2013 թվականներին եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը
2008 թվականին Վրեժ Հակոբյանը արժանանում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչի կոչմանը։
Խաղացել է հետևյալ ներկայացումներում։
Ժուռնալիստ՝ «Լաբիրինթոս»
Ռոդրիգո՝ Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»
Ռոբերտ՝ Վ. Դեմարի «Հիշիր վաղվա օրը»
Սերոբ՝ Վրթանես Փափազյանի «Ժայռը»
Արտակ Մոկաց՝ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք»
1992 թվականին Շաքե Թուխմանյանի և Ժան-Պիեր Նշանյանի հրավերով մեկնել է ԱՄՆ, Վարդան Աճեմյանի անվան թատերախմբում խաղացել է մի շարք ներկայացումներում։
Թադե՝ Հակոբ Պարոնյանի «Շողոքորթն»
Կիպար՝ Հակոբ Պարոնյանի «Բաղդասար ախպար»
Վասիլ՝ Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին»