Արուսյակ Ջուլհակյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
 
 
Բռնություն: Տեռոր: Խուլիգանություն: Սա է երբեմնի գողապետության «գաղափարախոսների» և նրանց մանկլավիկների ներքաղաքական հարցեր լուծելու միակ մեթոդը:
 
Սրանց միակ ցանկությունը վերադարձն է դեպի խուժանապետություն, որտեղ կարող են լինել բացառիկ ներդաշնակ իրենց սահմանափակ աշխարհայացքի հետ:
 

Այն, ինչ այսօր տեսանք, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում դժվար է խաղաղ հավաք անվանելը: Ոստիկանների նկատմամբ կիրառված բռնությունը չունի որևէ արդարացում:

 

 

Այս մեղմ ասած ոչ խաղաղ հավաքի կազմակերպիչները, Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, պետք է ենթարկվեն օրենքով նախատեսված պատասխնատվության: Բռնությունը Հայաստանի ներքաղաքական, ներհասարակական կյանքում տեղ չունի և պետք է արժանանա ամենակոշտ հակազդեցության: