ԱԻՆ-ը հայտարարություն է տարածել։
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
Հունիսի 2-ին, ժամը 22:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երևանի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի տանիք․ առկա է ինքնասպանություն գործելու վտանգ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։