Հարգելի՛ քաղաքացիներ, պացիենտներ, մարդիկ, ովքեր այս ընթացքում սպասել են մեր վերաբացմանը: Ուրախ ենք հայտնելու, որ երկու տարվա երկար ու դժվար հակավիրուսային ճանապարհի վերջնակետը հաղթահարել ենք:
Որոշում է կայացվել ՀՈՒՆԻՍԻ 1-ից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը պաշտոնապես վերաբացել։
Հունիսի առաջին շաբաթվա ընթացում մենք սպասարկելու ենք միայն ամբուլատոր հոսքը, այդ թվում` գործիքային հետազոտություններն՝ ամբողջ ծավալով, իսկ ստացիոնար ու շտապ և անհետաձգելի դեպքերը կսպասարկվեն հաջորդող շաբաթվանից սկսած։