Այսօր՝ հունիսի 1-ին, աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Հայաստանում, տոնում են Երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Օր, որը խորհրդանշում է անհոգ և ուրախ մանկություն՝ լի վառ ու գունավոր պահերով:
Երեխաների պաշտպանության միջազգային օր, նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։
Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։
Թող բոլոր երեխաները լինեն առողջ, երջանիկ և պաշտպանված ․․․